Вс. Июн 16th, 2024

 

ArmDaily.am-ին հասած տեղեկությունների համաձայն հերթական միջադեպն է գրանցվել Սյունիքի մարզի 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած Տեղ համայնքում տեղակայված հայկական դիրքում։

Ադրբեջանցի զինծառայողները քարեր են շպրտել հայկական դիրքի ուղղությամբ, որտեղ մարտական ծառայություն են իրականացնում հայ զինծառայողներ։ Այդ միջադեպից հետո երկու օր անց՝

նախորդ գիշեր, ադրբեջանցիները մտնել են հայկական դիրքեր և սպանել մեր դիրքը հսկող շանը։ Պատասխանը շատ չի ուշացել՝ ի պատասխան թշնամու գործողությունների գիշերը սպանվել է արդբեջանցիների դիրքը հսկող չորս շուն։

Մեր աղբյուրը նշում է, որ ադրբեջանցի զինծառայողները պարբերաբար նվաստացնում և վիրավորում են հայ ժամկետայիններին, ընդ որում ադրբեջանցիները հատուկ ջոկատայիններ են կամ Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած պայմանագրային զինծառայողներ, որոնց տեղակայել են Սյունիքի ողջ սահմանի երկայնքով։

 

Վերջիններս պարբերաբար սադրանքների են դիմում ու նրանց աճող սանձարձակությունը զսպելու համար ստիպված են պատասխան տալ՝ երբեմն նաև տեղի բնակիչների օգնությամբ։

 


«Փորձը ցույց է տալիս, որ մեր ավելի ուժեղ պատասխանից հետո այդ արարքն այլևս չեն կրկնում՝ նոր սադրանք են անում։ Բայց որ պատասխանը չտանք՝ ավելի կհանդգնեն ու ավելի մեծ ստորությունների կդիմեն։ Թուրքից այլ բան սպասել չի կարելի»,- նշում է մեր աղբյուրը։

Փորձեցինք միջադեպի վերաբերյալ որևէ տեղեկություն ստանալ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանից, սակայն ինչպես սովորաբար, այնպես էլ այսօր՝ մեր զանգերն անպատասխան մնացին։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *