Ср. Июн 12th, 2024

Hraparak.am-ը գրել է. Գորիս–Կապան ավտոճանապարհին տեղավորված ադրբեջանցիներն այսօր էքսկավատորի շերեփով (ковш) հա րվածել են «Ապավեն» ընկերությանը պատկանող հայկական պետհամարանիշով «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի խցիկին։ Սրա վերաբերյալ Sputnik

Արմենիային պատմել է ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը` հավելելով, որ վնասված ավտոմեքենան 2020թվականի արտադրության է, դրա դիմաց ընկերությունը 160 հազար եվրո է վճարել։

Նա նաև նշեց, որ սա 1-ին դեպքը չէ, երբ իրենց բեռնատարների վարորդներին ահաբ եկում են, իջեցնում ավտոմեքենաներից, ստուգում ու այլն։ Ուստի ինքը հրահանգել է

այսուհետ իրենց բոլոր ավտոմեքենաներին երթևեկել բացառապես Տաթևով անցնող շրջանցիկ ճանապարհով։ «Քանի որ այդ հատվածի վրա հիմնականում մեր կարճ բեռնատար ավտոմեքենաներն են երթևեկում, այնպես կոչված` ինքնաթափերը (самосвал), որոնք արտահանում են

Քաջարանի, Ագարակի կոմբինատների խտանյութը, ես արդեն հրահանգել եմ շարժվել բացառապես Տաթևով։ Դրանք կարճ մեքենաներ են ու դրանց երթևեկությունը Տաթևի ճանապարհով հնարավոր է»,– ասաց ընկերության տնօրենը։ «Հրապարակ օրաթերթ»

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *