Пт. Июн 21st, 2024

Հայաստանի դրոշ, Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկը։ Այն սահմանված է Հայաստանի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ, նարնջագույն գույներից (վերևից ներքև)՝ հորիզոնական հավասարաչափ շերտերով, լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ[1][2]։ Այն չափերով և գույներով Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920 թվականներ) դրոշի կրկնությունն է[3]

«ՀՀ դրոշի մասին» առաջին օրենքն ընդունել է ՀՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 24-ին։ Ներկա օրենքն ընդունվել է 2006 թվականի հունիսի 15-ին 2005 թվականի Սահմանադրական փոփոխություններից հետո[4]։ Դրոշի գույների մասին կան տարբեր մեկնաբանություններ։ 2006 թվականի օրենքում գրված է.

«Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»[2]։

Այսօրվա եռագույն դրոշը շատ քիչ նմանություն ունի նախկին հայկական դրոշների հետ։ Հին ժամանակներում, բանակները գնում էին կռիվների՝ առջևից սյուների վրա տանելով փորագրված ժայռաբեկորներ։

Փորագրությունները կարող էին ներկայացնել վիշապ, արծիվ, վագր կամ ինչ-որ խորհրդավոր աստվածային օբյեկտ[5]։ Քրիստոնեության ընդունման հետ, հայկական տերությունը փոխառեց շատ տարբեր դրոշներ, որոնք ներկայացնում էին տարբեր դինաստիաներ։

Արտաշեսյան դինաստիայի դրոշը, օրինակ, բաղկացած է կարմիր կտորից, որի վրա պատկերված են երկու արծիվ, որոնք նայում են միմյանց և բաժանված են ծաղիկով։

 

 

 

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *