Ср. Июн 12th, 2024

Ընտրություններին կաշառք ստացած ու կածառք տվող անձիք շարունակում են մնալ իրավապահների տեսադաշտում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գրիգոր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին իր նախընտրած դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար դեռևս նախընտրական փուլում անձամբ կաշառք է տվել ՀՀ Արարատի մարզի ընտրողին։

Այսպես. ՀՀ նախագահի 2021 թվականի մայիսի 10-ի ՆՀ-99-Ն հրամանագրով 2021 թվականի հունիսի 20-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություն, որին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվելեն մի շարք կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքը։

Հիշյալ պայմաններուն Գրիգոր Պետրոսյանը 2021 թվականի հունիսի 18-ին Արարատի մարզի Դալար համայնքում հանդիպել է նույն համայնքի բնակիչ Վիրաբ Գևորգյանին, ումից ճշտել է, արդյո՞ք վերջինս տեղեկացված է սույն թվականի հունիսի 20-ին կայանալիք Աժ արտահերթ ընտրությունների մասին, թե՝ ոչ։ Այնուհետև, ստանալով դրական պատասխան՝ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Գրիգոր Պետրոսյանը Վիրաբ Գևորգյանին է տվել 10.000 ՀՀ դրամ կաշառք, որը ստացվել է վերջինիս կողմից։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *