Вс. Июн 16th, 2024

Նախաքննության մարմնի կողմից չի եղել որևէ միջնորդություն, որ Առուշ Առուշանյանի՝ որպես Գորիս համայնքի ղեկավար, լիազորությունները կասեցվեն կամ դադարեցվեն, այդ պատճառով Առուշանյանը հիմա գտնվելու է կալանավայրում, բայց շարունակելու է ղեկավարել Գորիսը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է լինելու այժմ, երբ Առուշանյանն ընտրվել է Գորիսի համայնքապետ, բայց կալանավորված է:

«Եթե առաջնորդվեն ՏԻՄ մասին օրենքի դրույթներով, ապա Առուշանյանի բացակայության դեպքում նրա պարտականությունները ժամանակավորապես կատարելու է գործող ղեկավարի տեղակալը՝ Մենուա Հովսեփյանը՝ մինչև Առուշանյանի՝ կալանավայրից դուրս գալը»,-ասաց նա:

Հայրապետյանն ընդգծեց՝ Առուշ Առուշանյանը կալանքի տակ գտնվել է դեռևս քաղաքապետ եղած ժամանակ և հիմա էլ շարունակում է լինել Գորիս համայնքի ղեկավար, իսկ այս ավագանու ընտրություններում նա գլխավորում էր ավագանու ցուցակը:

«Այս փուլում ընթացակարգը հետևյալն է լինելու՝ արդեն ընտրված ավագանին ԸՕ սահմանադրական օրենքի և ՏԻՄ մասին ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան ձևավորվելու է, և մենք առաջիկա 10 օրվա ընթացքում կունենանք Գորիս համայնքի ավագանու նոր կազմ: Առուշանյանը մինչև 2022-ի հոկտեմբեր դեռ պաշտոնավարման ժամկետ ունի, շարունակելու է պաշտոնավարել որպես Գորիս համայնքի ղեկավար: Քանի որ ցուցակը ղեկավարել է Առուշանյանը, կարծում եմ՝ կալանավայրից ինքնաբացարկի համապատասխան դիմում կներկայացնի՝ համայնքի ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ, և երկրորդ համարից ներքև կձևավորվի համայնքի ավագանին, եթե չլինեն ինքնաբացարկի այլ միջնորդություններ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է իրավական գործընթացներին, իրավաբանն ասաց. «Չգիտեմ՝ ընտրություններին նրա մասնակցությունը որքանով նշանակություն կունենա նախաքննության մարմնի համար, բայց քանի որ դա իրավաբանական փաստ է, հնարավոր է՝ փաստաբանները միջնորդություն ներկայացնեն՝ վերջինիս խափանման միջոցը փոխելու համար»:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *