Пт. Июн 21st, 2024

https://www.youtube.com/watch?v=p9I1I0N7Dp4

 

ԱՊՊԱ գործընթացում հատուցվող և չհատուցվող վնասները

Հատուցվող վնասներն են.
Անձնական վնասներ,
Գույքային վնասներ:

Չհատուցվող վնասներն են.
ապահովագրական պատահարի ժամանակ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը, ապահովադրին և վնաս պատճառած անձին պատճառված անձնական և գույքային վնասները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ևս այլ անձանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ այլ անձանց կողմից պատճառվել է վնաս,


ապահովագրական պատահարի ժամանակ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ օրինական հիմքով այն տիրապետող այլ անձի ընտանիքի անդամների գույքին պատճառված վնասները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ևս այլ անձանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ այլ անձինք վնաս են պատճառել:
հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած

ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող անձանց պատճառված անձնական և գույքային վնասները, եթե այդ անձինք տեղյակ են եղել, որ ավտոտրանսպորտային միջոցը հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած է եղել, կամ ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվել են իրենց կամքով,
անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասը,


ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետևանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասը,
վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ պատճառված վնասները, եթե դրանք կապված են բացառապես վտանգավոր թափոնների հետ,
տուժողի դիտավորության հետևանքով տվյալ տուժողին պատճառված վնասը,

 


պետական սեփականություն համարվող բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերևութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին պատճառված վնասը,
արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին կամ մետաղներին պատճառված վնասը,
բեռների փոխադրման պայմանագրով փոխադրվող բեռներին պատճառված վնասը։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *