Արցախում աղետ է տեղի ունեցել.Ցիստերնով բենզին է պայթել, կան շատ զոհեր

‼️ ԶԼՄ-ներում ու համացանցում լուրեր են պտտվում, որ Ստեփանակերտում պայթյուն է որոտացել։

Ըստ համացանցի արցախցի օգտատերերի, ցիստեռնով բենզինն է պայթել, հրդեհ է բռնկվել։ Ենթադրում են, որ զոհեր կարող է լինեն, քանի որ այդ տարածքում մարդիկ են եղել հավաքված։

Արցախի օգտատերերից մեկն էլ գրել է․

«Արցախում էլի աղետ է տեղի ունեցել։

Ցիստերնով բենզին է պայթել, ասում են՝ ահագին տղամարդ է մահացել։

Հիվանդանոցից խնդրել են՝ ով մնացել է Ստեփանակերտում, գնան իրենց օգնելու

Անհնար է այդքան վիրավորների ու մահացածներին օգնեն այդքան քիչ մարդկանցով»։

Այս մասինն հայտնում է «Երկու հայրենիք» տելեգրամ ալիքը։