Ср. Май 22nd, 2024

 

Դավիթ Էդգարի Տոնոյան (դեկտեմբերի 27, 1967, Ուստ Կամենոգորսկ, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), ՀՀ պետական և ռազմական գործիչ, ՀՀ Պաշտպանության նախկին) նախարար (2018-2020։ 2010-2016 թվականներին եղել է ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախկին նախարար (2017-2018)[1]։

1986-1988 թվականներ — ծառայել է Խորհրդային բանակում։
1992-1994 թվականներ — ծառայել է ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։
1994 թվական – զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ։


1997 թվական – ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչության սպա։
1998-2004 թվականներ — ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։
2004-2007 թվականներ – ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։


2007-2008 թվականներ – ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ։
2008-2010 թվականներ – ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։


2010 թվական հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ[2]։
2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար։

2018 թվականին ՀՀ վարչապետի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *