Ср. Июн 12th, 2024

Մի օր բորբոքված խոսում էի պատ երազմի մասին, ասում էի, որ մենք դեռ հզորանալու ենք, որ մենք միշտ հիշելու ենք մեր նահատակված եղբայրներին… զրուցակիցս խոսքս կտրեց ու խորիմաստ դեմք ընդունելով ասեց. էէէ եղբայր, մի քանի տարի հետո մոռանալու ենք անցնի գնա… Խոսքը կտրեցի, մեր բակում էինք նստած, ասում եմ. նայի, տեսնու՞մ ես։

Ասում ա. հա Մասիսն ա, հետո ի՞նչ։ Ասում եմ. դու ծնվել ես 1990 ականներին, հայրդ 1960 ականներին, պապդ 1930 ականներին, առնվազն 3 սերունդ է անցել 1915 թ. եղե ռնից հետո, հիմա հարց դու 1915 թվականը հիշու՞մ ես։ Պատասխանը միանշանակ էր. իհարկե՛ հիշում եմ։ Դե ասում եմ, դու քո ասածին պատասխանեցիր,

մենք չենք կարող մոռանալ, կարող է մի սերունդ լինի, որը ների, ինչպես հրեաները ներեցին իրենց կո տորողներին, ներեցին, որովհետև այդ ազգերը ընդունեցին հրեաների կոտ որածները, ներեցին, բայց ՉՄՈՌԱՑԱՆ, ոչ մի հրեա չի մոռացել Հոլ ոքոստի մասին և հենց հիշելն է ստիպում հրեա ազգին օր օրի հզորանալ, ուժեղ պետություն կառուցել, որ էլ ոչ մեկ չհամարձակվի իրենց կոտ որել․ Հիշու՛մ ենք, հիշելու՛ ենք, հզորանալու՛ ենք, պարտադրելու՛ ենք. Երեկ եկա Հայաստան, ինքնաթիռի վայրէջք կատարելու պահն է նկարում❤

Բակուր Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *