Вс. Июн 16th, 2024

Երեւանյան կենտրոնների մերսում անողները հիմնականում ավարտել են Ֆիզկուլտուրայի ինստիտուտի մերսման բաժինը, երբեմնԲժշկական համալսարանը կամ ուսումնարանը, «Հայբուսակը», բայց աշխատակիցների պնդմամբ

մասնակցել են համապատասխան դասընթացների, ունեն վկայական եւ պրոֆեսիոնալ են: Այնուհանդերձ, կան մերսման սրահներ, որտեղ մերսողը հայ չէ, այսպես ասած«դրսից մասնագետ են բերել», օրինակ ֆիլիպինուհիներ,

թունիսցի, թաիլանդուհի եւ այլն: Մերսողները հիմնականում կանայք են, կան նաեւ տղամարդիկ, բայց մեկ բան հստակ է, տղամարդիկ երբեք տղամարդ մերսող չեն ուզում, բայց կան կանայք, ովքեր միայն տղամարդ մերսող են ուզում:

Մերսումը որքան հաճելի եւ հանգստացնող միջոց է, այնքան էլ կարող է վտանգավոր լինել: Մասնագետների պնդմամբմինչ մերսման համար դիմելը պետք է լավ մտածել, իմանալ օրգանիզմիդ բոլոր նրբությունները, արդյոք ունես որեւէ հիվանդություն, թե ոչ, ում ես վստահում մարմինդ եւ այլն:

«Ռելաքսային» մերսումը կատարյալ է առողջ մարդու համար, մինչդեռ մի շարք հիվանդությունների դեպքում այն արգելվում է, ինչպես օրինակ` օնկոլոգիական հիվանդությունների, արյան բարձր

ճնշման, ողնաշարային կամ ոսկրային հիվանդությունների, «գրիժաների» եւ այլ դեպքերում: Կենտրոններից մեզ վստահեցրին, որ երբեւէ իրենց հաճախորդների մոտ մերսումից հետո բարդություններ չեն առաջանում կամ ինքնազգացողությունը չի վատանում:

Աշխատակիցների խոսքովկենտրոններում մերսման համար պիկ են երեկոյան ժամերը, օրինակ 20.00-ը, ինչպես նաեւ հանգստյան օրերը: Մեկ օրինաչափություն եւս, որը փաստեցին աշխատակիցները. տղամարդ հաճախորդները

իգական սեռի ներկայացուցիչ մերսողներին խոսեցնում են, փորձում հեռախոսահամար վերցնել, ինչ-որ հարաբերություններ սկսել։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *