Вс. Июн 23rd, 2024

Դերասանուհի Էթերի Ոսկանյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Երեք նամակ Բելլայից» հեռուստասերիալում, ինստագրամյան իր էջում հրապարակել է ընտանեկան արխիվային լուսանկարներ՝ շնորհավորելով լուսահոգի հայրիկի ծնունդը:

 

 

«Ես երբեք չեմ վարժվի այն փաստին, որ այլևս չեմ կարող գրկել քեզ, կամ նույնիսկ պարզապես զանգահարել քեզ: Ես հստակ հիշում եմ քո յուրաքանչյուր հայացքը, քո ձայնը և յուրաքանչյուր ինտոնացիան: Հույս ունեմ՝ ես քեզ հաճախ չեմ տխրեցնում, չնայած, երբեմն հավանաբար պատահում է, բայց ես չեմ ուզում, որ դու շատ անհանգստանաս մեզ համար:

Հավատում եմ, որ մի օր բոլորս հանդիպելու ենք մեր սիրելի մարդկանց, իսկ հետո ես քեզ ամուր կգրկեմ ու կասեմ՝ որքան ենք կարոտում քեզ։ Կպատմեմ բոլոր այն իրադարձությունների մասին և անպայման կասեմ, թե ինչքան եմ քեզ սիրում, ինչպես եմ կարոտում ու ինչքան եմ կարոտում մեր խոսակցությունները, թե ինչպես ակամա ձեռքս մեկնում է դեպի հեռախոսը քքեզ զանգահարելու համար, պատմել, թե ինչպես է անցել օրս, և ամեն անգամ, երբ նստում եմ մեքենան, սպասում եմ՝ զանգես և ասես՝ «Աղջիկս, նորից խցանման մեջ եմ, ասա ո՞նց ես»:

Ես նաև կասեմ քեզ, որ ամեն օր գլխումս թերթում եմ մեր վերջին խոսակցությունը, և ես խոստացա, որ ժամանակ կունենամ քեզ մոտ գալու, բայց ժամանակ չունեցա գալ և գրկել քեզ: Սիրում եմ քեզ»,- գրել է դերասանուհին:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *