Вс. Июн 16th, 2024

 

Կարդացեք նաև՝

Երաժշտագետ, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, «Միտք» շարժման անդամ Արմինա Դարբինյանը վստահ է, որ ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակում բոլոր չկողմնորոշվածների հետ աշխատելու անհրաժեշտություն կա: Aravot.am-ի դիտարկմանը, թե գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի վերջին հայտարարությունից հետո տպավորություն

կարող է ստեղծվել, թե ինքը նույնպես դեռ ամբողջությամբ չի կողմնորոշվել, Արմինա Դարբինյանն ասաց. «Ես իմ վրա համարձակություն չեմ վերցնի՝ ասելու, թե Օնիկ Գասպարյանը կողմնորոշված չէ: Հնարավոր է, որ նա կողմնորոշվել է եւ կողմնորոշվածության արդյունքում նման պահվածք է դրսեւորում: Ժամանակը ցույց կտա: Գուցե, նա խուսափում է բախումներից: Ես չգիտեմ, թե նա ինչով է առաջնորդվում այս պահի դրությամբ այդ կեցվածքով:

Բայց բոլոր դեպքերում, այո, բոլորի հետ պետք է աշխատել: Եթե նույնիսկ մի քանի հոգի քո շրջապատում դու կարողանաս հեղափոխել, շուռ տալ, կարծիք փոխել, դու պետք է ձեռքերդ ծալած չնստես: Չի կարելի նայել, որ քո աչքի առաջ երկիրդ կործանվում է: Արդեն ազգային խնդիր է, ոչ քաղաքական: Հետո ես չեմ բացառում, որ պահ գա՝ ցանկացած քաղաքական ուժ թող գնա իր ճանապարհով:

Մենք միշտ ասում ենք չէ՞, որ հայերին միավորող մի գաղափար է պետք: Հիմա մենք երկիր կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած ու պիտի միավորվենք: Շատերը վախենում են, դժգոհ են նախկիններից, ներկաներից, անգամ եկողներից:

Չեն վստահում եւ իրավունք ունեն: Բայց պետք է դա մոռանանք: Բանաձեւն եմ ուզում առաջարկել: Առաջվանը չի Հայաստանը: Մենք հսկողության տակ կպահենք Հայաստանը եւ ցանկացած քաղաքական ուժ, որը կգա իշխանության:

Եթե ես կարողանամ ինչ-որ տեղ, ինչ-որ ձեւով ազդել, իմ ամբողջ ներուժը կգործադրեմ: Կլինի դա մայրական, կնոջ կոչ, էական չէ: Ով ինչով կարող է: Մեկը հռետոր է, մեկը լավ գրում է, մյուսը համոզելու տաղանդ, երրորդը՝ կապեր ունի: Բոլորս պիտի միահամուռ լինենք ու միանանք»:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *