Ср. Май 22nd, 2024

Ես սկսել էի մատուցող աշխատել… Մի օր Հայկոն եկել էր հաց ուտելու ու ես մոտեցա սպասարկելու: Մի պահ սառած կանգնեց, աչքերը լցրեց ու ասաց… Վաղինակ Շուշանյան

«Էլեկտրիկ Երևան», «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Հայկոյի հետ ընկերացա Էլեկտրիկի ժամանակ: Անցել էր ահագին ժամանակ եւ ես սկսել էի մատուցող աշխատել քաղաքի ռեստորաններից մեկում:

Մի օր Հայկոն եկել էր հաց ուտելու ու ես մոտեցա սպասարկելու: Մի պահ սառած կանգնեց, աչքերը լցրեց ու ասեց -Ապեր բա խի՞ սենց որ, վաբշե չեն գնահատում էլի մարդու արած: Չեմ ասում, որ մատուցողը վատ գործ ա, բայց էտքանից հետո քո տեղ ուրիշ տեղ պիտի լիներ:

Հետո խնդրեց մենեջերին, որ ես իրան չսպասարկեմ այլ միանամ իրեն ճաշելու: Շատ հաճելի երեկո անցկացրինք միասին: Հայկո ջան, ընկերս, լավ մարդ ու երաժիշտ` լույսերի մեջ մնաս…»:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *