Вс. Июн 23rd, 2024

Սիրված երաժիշտ Հայկոյի հոգեհանգստյան արարողությույան ժամանակ շատերն են պարզապես փլվել՝ չկարողանալով տիրապետել սեփական հույզերին։ Ոմանք կիսվել են իրեն տրամադրությամբ ու հոգեկան ապրումներով։

Հոգեհանգստից հետո Հայկոյի ընկերներից մեկը՝ հաղորդավար Մարինա Գրեգը գրել է հետևյալը․ «Երանի նրանց, ովքեր քեզ այսօր չտեսան։ Համակերպվելու չի։ Նայում էի ու չէի հավատում. ախր հավատալու չի. քանդվում ես: Ոնց-որ ուրիշ մարդու մասին խոսես:

Մեկս մեկին հերթ չտալով՝ պատմում էինք քեզ հետ կապված վերջին խոսակցությունը, վերջին հանդիպումը. ում ոնց էիր դիմում, ամեն մեկին առանձնացնում քո ձևով՝ յուրահատուկ վերաբերմունքով:

Դու վերջին շրջանի ՍԵՐՆ էիր, որ այսօր համախմբեց մեզ՝ կիսատ-պռատներիս: Ինչքա՜ն սեր կա քո մեջ, որ բոլորին հերիքում է: Երանի կարողանանք ապրել քեզ պես։

Շատ շտապեցիր, Մաեստրո։ Գնաս խաղաղությամբ»,- իր հուզառատ տպավորությունների և ապրումների մասին հրապարակումն ավարտել է Մարինա Գրեգը՝ տեղադրելով հայկոյի հեղինակած երաժշտությունից մի հատված։


От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *