Ср. Июн 12th, 2024

Զորավոր աղոթք. Աղաչում եմ տեր Հիսուս, բարեխոսությամբ ընդունիր աղաչանքներս, կատարիր խնդրվածքներս և զորացրու ինձ.

Զորավոր աղոթք. Աղաչում եմ տեր Հիսուս, բարեխոսությամբ ընդունիր աղաչանքներս, կատարիր խնդրվածքներս և զորացրու ինձ.

ԶՈՐԱՎՈՐ ԱՂՈԹՔ — ԱՂԱՉՈՒՄ ԵՄ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ

ՍՈՒՐԲ ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ

Աղաչում եմ, Տեր Հիսուս, և ընկնում Քո սուրբ Խաչի առջև. նրա բարեխոսությամբ ընդունիր աղաչանքներս, կատարիր խնդրվածքներս և նրանով զորացրու ինձ իմ կոչման մեջ, որի համար կանչվեցի, ու Քո պատվիրաններում, որոնք սովորեցի: Տուր ինձ նրանով զորություն և ժուժկալություն, զգաստություն առողջություն և պահպանություն իմ անձին օր ու գիշեր և ամեն ժամ` ննջելիս ու արթնանալիս, ընթանալիս և կանգ առնելիս, գործերում ու տքնություններում, աղոթքի և
պահքի մեջ, նաև՝ Քո կամքը կատարելիս:

Այն թող ամուր բերդ լինի ինձ և հզոր աշտարակ` թշնամու առաջ: Զարդարիր ինձ
սրանով՝ իբրև հոգեղեն զարդով և իմանալի լույսով:

Եվ Գաբրիելի ահեղ բարբառի օրը՝ սուրբ Խաչդ երևալիս, լուսավորիր խավարած հոգիս` լույսով բարձրանալու անմահ Փեսայիդ ընդառաջ՝ խառնվելու հայրապետների երամներին, մարտիրոսների դասերին և հրեշտակների գնդերին:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *