Ср. Май 22nd, 2024

Մեծ Բրիտանիայում տրանսգենդեր տղամարդը երեխա է լույս աշխարհ բերել, իսկ սերմնահեղուկի դոնոր է դարձել կին տրանսգենդերը: Այս մասին հայտնում է Mirror-ը:

Բրիտանացի հարսանեկան լուսանկարիչ 39-ամյա Ռուվիմ Շարփը 20 տարի առաջ կին էր, սակայն մի օր որոշեց փոխել իր սեռը:

Հիմա նա ապրում է իր զուգընկերոջ՝ Ջիմիի հետ, ով իրեն որևէ սեռի չի դասում:Վեց տարի առաջ Ռուվիմը ցանկացավ երեխա ունենալ:

Զույգը սերմի համար դոնորին գտավ սոցցանցերի միջոցով. նա տրանսգենդեր կին էր, ում մոտ մնացել էին տղամարդու սեռական օրգանները:

Նշվում է, որ հղիության ընթացքին հետևել է տրանսգենդեր բժիշկը: Ծննդաբերությունը հաջող է անցել, իսկ երեխան, ում Ջեյմի են անվանել, արդեն երեք ամսական է:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուվիմն իրեն հայր է համարում, այլ ոչ թե մայր: Զույգն այժմ իրենց ամենաերջանիկն է համարում ողջ աշխարհում:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *