Сб. Июн 22nd, 2024

Ամուսնությունից հետո ես ապրում եմ ամուսնուս ու սկեսրայրիս հետ նույն հարկի տակ: Սկեսրայրս ավ մարդ ա ու էսքան ժամանակ ինձ մի հատ թթու խոսք ասած կամ նեղացրած չկա:

Էն օրը տանը մենակ էինք մնացել ինչպես միշտ, ամուսինս գործի էր, ես էլ կուխնիայում հաց էի սարքում: Մեկ էլ դմբոց լսեցի, գնացի, տենամ գետնին ընգաց թփրտում ա:

Ինքը ճնշում ունի ու երևի թե ճնշումն էր բարձրացել, ես էլ տենց պահերի ահավոր խռնովում եմ իրար, կորցնում եմ ինձ ու չեմ հասկանում, թե ոնց օգնեմ: Էտ պահին արագ տնից դուրս եմ վազել, ոտերս դողում էին ու զանգել եմ մարդուս խնդրել եմ, որ րոպե առաջ հասնի:

Լավ էր, գործի տեղը մոտ ա, շուտ էկավ, հասավ ու տարանք հիվանդանոց: Պարզվեց, որ ճնշումը շատ էր բարձրացել, ինքն էլ չէր զգացել, միանգամից տենց վատացել ու ընգել էր:

Հիմա լավ ա, արդեն էսօր, բայց մեկ ա ուշքի չեմ գալիս հլը:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *