Пт. Май 24th, 2024

Lragir.am-ը գրել է. Էրդողանի հայտարարությունը, թե Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով առաջարկել է իր հետ հանդիպել, ընկալվել է որպես «արտահոսք», որը միտված է խափանել հնարավոր հանդիպումը: Սակայն Էրդողանի

հայտարարության մեջ կան հետաքրքիր նրբերանգներ: Որպես հայ-թուրքական հարաբերությունների վերսկսման պայման՝ Էրդողանն առաջ է քաշում հայտնի «միջանցքը»:
«Այս (Մեղրի) միջանցքի բացումը քաղաքական խնդիր է: Մի կողմից `այս հայտարարությունները (միջանցքը բացելուց Փաշինյանի հրաժարվելու մասին), իսկ մյուս կողմից` ինձ հետ հանդիպելու մտադրությունը, որն, իհարկե, մտորումների տեղիք է տալիս: Եթե ​​ցանկանում

ես հանդիպել Էրդողանի հետ, ապա արդեն պետք է քայլեր ձեռնարկես (միջանցքը բացելու համար)», ասել է վերջինս: Երևանը մեկընդմիշտ պետք է բացառի միջանցքի հարցի քննարկումը ու նաև հայտարարի սեփական օրակարգը Թուրքիայի հետ երկկողմ բանակցություններում: Մեղրիի միջանցքի հարցով Թուրքիան և ՌԴ-ն փորձում են ՀՀ-ին ստի պել հրաժարվել իր

իրավունքներից ԱՀ-ում, Նախիջևանում, Արևելյան ու Արեւմտյան Հայաստանում, որոնք խլվել են Հայաստանից ռուս-թուրքական պայմանագրերով: Եվ այն, որ ՀՀ-ն այս հողերի իրավատերն է, նույնիսկ Թուրքիայում չեն վիճարկում. Էրդողանը բազմիցս կոչ է արել Հայաստանին «ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը»: Երևանը հայտարարել է «խաղաղության դարաշրջանի» մասին այն ժամանակ, երբ Ամերիկայիի և Իրանի նախագահները ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում են, որ աշխարհը մտել է նոր դարաշրջան, որտեղ լինելու է դիվանագիտություն, այլ ոչ թե

պատ երազմներ: Սա նշանակո՞ւմ է, որ համաշխարհային տերությունները (առաջին հերթին ՝ Ամերիկան) կպնդեն դիվանագիտական ​​լուծումները և չեն ճանաչի ուժի կիրառման արդյունքում «ստատուս քվոն»: Այս ֆոնին, Թուրքիան և ՌԴ-ն փորձում են լեգիտիմացնել Հայաստանի դեմ 2020 թվականի համատեղ հանցավոր արշավը Հայաստանի ձեռքով:
Չնայած Էրդողանի հռետորաբանությանը, իրականում Թուրքիան ինքն է երկար տարիներ «խնդրում» Հայաստանին`ճանաչել իր սահմանները, չմ եղադրել ցեղաս պանության մեջ, չհիշեցնել իրենց նախնիների ժառանգության

մասին, չխոսել այն մասին, թե քանի թուրք քաղաքացիների երակներում է հոսում հայկական ար յուն։ Չնայած Մոսկվայի ու Անկարայի համատեղ ջանքերին՝ միշտ հնչելու են «Պոլիս, Նախիջևան, Արցախ, Սևրի պայմանագիր, Հայկական լեռնաշխարհ-Անատոլիա, Կիլիկիա»: Չափազանց մեծ է հայկական պատմական ու քաղաքակրթական հիմքը այն համատեղ հանցակցությամբ ջնջելու ու այդ ամենը մոռացության տալու համար

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *