Сб. Май 25th, 2024

https://www.youtube.com/watch?v=Iy-jWEx69JY

Կարդացեք նաև՝

Ալեն Ռոբերտի Սիմոնյան (հունվարի 21, 1991, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր (2018 մայիսի 16-ից), Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ[1]։ Հանդիսացել է «Արարատ» ամսագրի և araratnews.am կայքի գլխավոր խմբագիրը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։

Ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը։

1996-2000 թվականներին սովորել է Երևանի Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

2008 թվականին ուսանել է European Education & Research Center-ի կողմից կազմակերպած PR և քաղտեխնոլոգիայի (Political Technologies) դասընթացներին։

2013-2015 թվականներին սովորել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։

Ծառայություն
2000-2002 թթ․ ծառայել է Հայաստանի զինված ուժերում, ունի սերժանտի կոչում։

Դերասանական գործունեություն
1995-1996 թվականներին խաղալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՈՒՀԱ թիմում՝ դարձել է Հայաստանի լիգայի չեմպիոն։ 2004-2008 թվականներին նկարահանվել է «Փախուստ բանտից» հեռուստասերիալում, «Հիպոկրատի երդվյալները» հեռուստասերիալում, մասնակցել է տարբեր հեռուստանախագծերում որպես դերասան, պրոդյուսեր, նախագծի տնօրեն։ Հանդիսացել է «Ալաբալանիցա» Ֆիլմի գծային պրոդյուսեր, «Նո Քոմմենթ» ներկայացման տնօրեն։

Աշխատանքային գործունեություն և բիզնես
Աշխատել է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար։

2003 թվականին աշխատանքի է անցել «Կոնվերս» բանկում՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ։

2004 թվականին հիմնել է Հայաստանում առաջին՝ «Սիցիլիա» բաց մաֆիա ակումբը։ 2004-2010 թվականներին եղել է վերջինիս սեփականատերը։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *