Сб. Май 25th, 2024

Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ սիրված ու ճանաչված

երգիչ Հայկոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց կապ հաստատել Հայկոյի նախկին կնոջ՝ Անահիտ Սիմոնյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանած անձը ներկայացավ որպես

Հայկոյի քույր։ «Հայկոն սովորական բուժում է ստանում, ստաբիլ վիճակում է»,- ասաց նա։ Երգիչն այս պահին հիվանդանոցո՞ւմ է՝ հարցին ի պատասխան՝ ասաց․ «Համենայնդեպս ծայրահեղ ծանր վիճակում չէ, ինչպես գրում են։ Նորմալ բուժում է ստանում, ոչ մի խնդիր չկա»։ Նշենք, որ լուրեր են տարածվել, որ

Հայկոն վարակվել է կորոնավիրուսով։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ գտնվում է երգիչը:
Հավելենք, որ տարիներ առաջ Հայկոյի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, նա բուժում էր ստացել Գերմանիայում:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *