Пт. Июн 21st, 2024

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով բացահայտել են Երևանում տեղի ունեցած ավազակային

հարձակման դեպքը։ Ժամը 14։40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի «Նաիրի» հանրախանութում ավազակային հարձակում է կատարում։ Օպերատիվորեն ժամանած

ոստիկանության ծառայողները հանրախանութի աշխատակիցների հետ համատեղ վնասազերծել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Պարզվել է, որ կատարողը Ավան վարչական

շրջանի բնակիչ՝ 22-ամյա Գագիկ Ա-ն է, ով, մտնելով նշված հանրախանութ, իր մոտ եղած երկաթյա շղթայով հարվածել է հսկիչ-գանձապահի գլխին և տեղում գտնվող մյուս աշխատակիցներից պահանջել գումար։ Ու մինչ նա կհասներ իր նպատակին, ոստիկանները նրան «փռեցին ոչ թե ասֆալտին, այլ հանրախանութի հատակին»։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ Գագիկ Ա-ն ձերբակալվել է։ Քննիչն առգրավել է նաև հանցագործության

գործիք հանդիսացող երկաթյա շղթան։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/01/30/1146207/

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *