Ср. Май 22nd, 2024

Իրականում ինչու են բաժանվել Հայկոն և Անահիտ Սիմոնյանը
Հիշեցնենք, որ Հայկոն և Անահիտը ամուսնացել են 2010 թվականին։ Զույգի որդին 10 տարեկան է։

Ցավոք Հայկոն վարակվել էր կորոնավիրուսով, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, և նա բժիշկներին էր դիմել այն ժամանակ, երբ թոքերի 80 տոկոսն արդեն ախտահարված էր: Օրեր շարունակ երգիչը բժիշկների հետ պայքարում էր իր կյանքի համար: Սակայն չհաջողվեց փրկել նրա կյանքը։
Երգիչն ընդամենը 48 տարեկան էր:
Մահից հետո Անահիտ Սիմոնյանը իր էջում հուզիչ գրառում է կատարել․

«Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես ու չես ապրի մինչև Արմանի հարսանիքը։ Ինչո՞ւ այդպես կատակեցիր և ինձ մենակ թողեցիր այս հսկայական ու դաժան աշխարհում։ Մեզ թողեցիր առանց հենարանի, առանց թիկունքի, առանց իմաստի։ Ես երբեք չեմ կարողանա լրացնել քո տեղը մեր երեխայի սրտում … Եվ չգիտեմ` ինչպես նրան ասեմ այդ մասին… Շատ եմ վախենում… Դու բուժքույրին ասում էիր, որ ես ուժեղ եմ, ես ցանկացած հարց կլուծեմ, բայց դու չէիր հասկանում, որ ես ուժեղ էի, երբ զգում էի, որ դու կաս, որ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, Արմանը հայր ունի, և նա երբեք թույլ չի տա, որ որդուն նեղացնեն։ Առանց քեզ ես թույլ եմ ու անզոր, ես չեմ կարողանում ասել Արմանին… Ես նրան փակել եմ տանը, որ դրսում որևէ մեկը նրան չասի այդ մասին։ Ես տեսնում եմ, թե ինչպես է նա ապրում իր մանկական կյանքով և գաղափար չունի, թե ինչու են բոլորը սգում։ Եվ ես չեմ կարող նրան այդ մասին ասել։ Պարզապես չեմ կարող… Ինչո՞ւ դա թողեցիր իմ ուսերին, ինչո՞ւ: Բոլորը հիմա ասում են, որ ես պետք է ուժեղ լինեմ, պետք է և՛ մայր լինեմ, և՛ հայր, բայց ես չեմ կարող փոխարինել քեզ։ Ինչո՞ւ է Աստված վերցնում լավագույններին: Ինչու… Ես չեմ կարողանում գտնել այս հարցի պատասխանը և երբեք չեմ կարողանա… Հանգչիր խաղաղությամբ, բայց խոստացիր միշտ լինել մեր կողքին։ Դարձիր մեր պահապան հրեշտակը։ Իմ ամենահարազատ մարդ։ Ներիր ինձ…»,– գրել է նա։


Իսկ թե ինչու են բաժանվել սիրված երգիչն ու Անահիտը, դիտեք ստորև․

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *