Пт. Май 24th, 2024

Կարդացեք նաև՝

Սերգեյ Լավրովը ծնվել է Մոսկվայում։ Հոր մասին հայտնի է, որ նա թբիլիսահայ է` որոշ տեղեկություններով Քալանթարով կամ Քալանթարյան ազգանունով։ Մոր մասին հայտնի է, որ նա եղել է Սովետական Միության արտաքին առևտրի նախարարության աշխատակից։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում նշվում է, որ Լավրովը ռուս է։

Կրթություն
Արծաթե մեդալով ավարտել է Մոսկվայի թիվ 607 դպրոցը` խորացված անգլերենի դասվանդմամբ։ 1972 թվականին ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի արևելյան բաժինը։

Տիրապետում է անգլերենի, ռուսերենի և սինհալերենի։

Աշխատանքը ԱԳՆ-ում
1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը։ 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։

1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿ-ում Ռուսաստանի և ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988 թվականից մինչև 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը և նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության Արտաքին գործերի նախարարությունում։ Մինչև 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991 թվականից մինչև 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է Արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների և միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *