Ср. Май 22nd, 2024

Խոշոր երկրաշարժ Իզմիրում (Լուսանկար, տեսանյութ) Ներկայիս Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերիհիսար շրջանում 7․0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է այսօր՝ տեղական ժամանակով ժամը 14։51-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 17․26 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Իզմիրին հարակից շրջաններում, Էգեյան և Մարմարա ծովերում, Ստամբուլում և Բուրսայում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ կան նյութական զգալի կորուստներ։

Կարճ ժամանակ անց տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 4․2 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *