Пт. Июн 21st, 2024

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում 2 օր առաջ կրկին հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասшր խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Այնքան շատ են հնչում կրակոցները, որ արդեն չենք էլ ֆիքսում։ Կրակոցներ հնչել են, բայց քիչ են եղել։ Կրակոցների հետեւանքով վնասներ չեն եղել։ Տեւել է մոտ կես ժամ։ Տարբեր տրամաչափի զենքերից են հնչել կրակոցները»,- ասшց նա։

Մեր հարցին՝ Գեղարքունիքի մարզպետն արդյոք այցելե՞լ է Գեղամասար, Ավետյանն ասաց՝ դեռ ոչ. «Մարզպետը դեռ չի եկել համայնք, բայց ասում են՝ վաղը գուցե այցելի։

Ես սպասում եմ իր զանգին։ Եթե չգա, ապա հաստատ միջոցներ կձեռնարկենք։ Եթե դա էլ պատրաստ չեղան անելու, նշանակում է՝ ուղղակի ժամանակ են երկարացնում, որ իրենց ուզածն անեն»։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *