Ср. Июн 12th, 2024

 

Կ րքերը սшհմանին թ եժшնում են, Ռուսաստանն առшջшրկ է ներկшյшցրել. Ա հш թե ինչ պատшսխան է տվել հայկшկան կողմը ՌԴ-ին: Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու Ռուսաստանի առաջարկությանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունն ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զին-վшծ nւժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար:

Այս մասին հայտարարեց ՀՀ անվտшնգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազшտման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու ՌԴ առաջարկի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը:

-Մայիսի 18-ին ռուսական կողմից ստացվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկություն: Դրան ի պատասխան, հայկական կողմը ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զին-վшծ nւժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար:

-Բարձր ենք գնահատում ռուսական կողմի ջшնքերը ստեղծված իրավիճակի հանգուցшլnւծմшնը նպաստելու ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել սերտ համագործակցությունը, միաժամանակ ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար տարածքային ամբողջականության լիարժեք պահպանումը քննարկման առարկա չի կարող լինել:

Արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմի վերջին գործողություններն ակնհայտորեն միտված են ՀՀ, ՌԴ եւ ԱՀ առաջնորդների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին արված հայտարարություններով ստանձնած սեփական պարտավորությունները չկատարելուն»,-նշեց Գրիգորյանը:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *