Сб. Май 18th, 2024

 

 

Հայաստանում հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2066 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 286303 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1925266 վերջին մեկ օրում` 15065 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 22670 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 1331-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 256525 անձ` վերջին մեկ օրում 704 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 5870 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1238 է:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *