Пт. Июн 21st, 2024

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ

կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2 մլրդ դրամ հատկացվեց առողջապահության նախարարությանը։

Որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում` առանց քննարկման ու զեկուցման։

Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է առողջապահության նախարարության բյուջետային միջոցների սղությամբ։

Գումարն ուղղվելու է վարակիչ հիվանդության` ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով իրականացված միջոցառումների ծախսերին:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *