Пт. Май 24th, 2024

Մոդելի աճող ժողովրդականությունը, որի դեպքում հնարավոր է շորթող ծրագրեր վարձակալել հարձակումներ իրականացնելու համար, կհանգեցնի ամբողջ աշխարհում անվտանգության իրավիճակի վատթարացման: Այս մասին «Lente.ru»-ի հետ հարցազրույցում ասել է իրանական հաքերային «Arvin Club Ali» խմբավորման գլխավոր ադմինիստրատորը:

Հայտնի կիբերհանցագործ համայնքի անդամ «Arvin Club»-ը կանխատեսել է, որ «Ransomware as a Service» մոդելի աճող ժողովրդականությունը վնասակար ազդեցություն կունենա ամբողջ աշխարհի ընկերությունների անվտանգության վրա: Նա բացատրել է, որ այս մոդելի էությունն այն է, որ այս մոտեցմամբ շորթող ծրագրերի հզորությունը հասանելի է բոլորին: Որպես ծառայությունից օգտվելու վճար, հաքերները վերցնում են կոնկրետ զոհից ստացած փրկագնի մի մասը:   

«Դրա պատճառով ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են հայտնվում մութ ցանցում, ովքեր օգտագործում են շորթող ծրագրեր: Դա աշխարհին ոչ մի լավ բանի չի բերի: Իսկապես «մութ ժամանակներ» են գալիս», — ասել է Ալին:

Նա միաժամանակ համացանցից օգտվողներին կոչ է արել աջակցել «Tor» նախագծին, որը համարվում է մութ համացանցի հիմնական բրաուզերը: «Ես բոլորին խորհուրդ եմ տալիս օգտագործել «Tor»-ը՝ անկախ նրանից, թե ինձ պես ապրում եք ճնշումներ գործադրող երկրում, թե ԱՄՆ-ում», — հայտարարել է իրանցի հաքերը:

«Arvin Club»-ը իրանյան հայտնի կիբերհանցագործական համայնք է, որը գտնում ընկերությունների եւ կազմակերպությունների տեղեկատվական անվտանգության համակարգերի խոցելի կողմերը, որից հետո դրանք հայտնում է իր զոհերին` պահանջելով վերացնել դրանք: Եթե ​​դա տեղի չի ունենում, «Arvin Club»-ը լիարժեք հարձակում է սկսում՝ փրկագնի պահանջով: Խմբի վերջին զոհերից մեկը Նիդեռլանդների Լեյդենի համալսարանն էր: 2021 թվականի օգոստոսին «Utair» ռուսական ավիաընկերության հարյուր հազարավոր ուղեւորների անձնական տվյալներով մեծ տվյալների բազան եւս հայտնվել էր «Arvin Club»-ի ռեսուրսներում:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *