Пт. Май 24th, 2024

Եվս մեկ երեխա դուրս է բերվել Բաթումիի շենքի փլատակներից, այս մասին Վրաստանի «Առաջին ալիքին» ասել է Աջարիայի առողջապահության փոխնախարար Ռամազ Ջինճարաձեն:

Նրա խոսքերով՝ երեխային տեղափոխել են կլինիկա:

«Աշխատանքներն ընթացքի մեջ են: Զոհերի մասին տեղեկություններն այս պահին անհայտ են: Երկու երեխա տեղափոխվել է կլինիկա: Այժմ ճշգրտումներ են ընթանում», – ասաց Աջարիայի առողջապահության փոխնախարարը:

Բաթումիում, Մայիսի 26-ի փողոցում գտնվող բնակելի շենքի մի մասը փլուզվել է: Այս պահին փրկարարական աշխատանքներ են ընթանում: Րոպեներ առաջ շենքի փլատակների տակ մնացած մեքենայից դուրս է բերվել և հիվադանոց տեղափոխվել փոքր երեխա:

Բացի այդ, ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործով հետաքննություն է սկսվել, տուժածների մասին տվյալները ճշտվում են:

Աջարիայի պարեկային ոստիկանության բաժնի պետը նշում է, որ ինտենսիվ փրկարարական աշխատանքներ են ընթանում բնակելի շենքի փլուզման վայրում, լրացուցիչ ուժեր են մոբիլիզացվում հարևան շրջաններից

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *