Ср. Июн 12th, 2024

Հրապարակվել է գաղտնի պահված տեսանյութ։ Քոչարյանը 1993-ին Քելբաջարը ուզում է հանձնել, իսկ 1998-ին՝ դառնում է նախագահ «ոչ մի թիզ» սկզբունքով 1993 թվականի հունիսի 14-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Լեռնային Ղարաբաղ կատարած առաջին այցի տարածված տեսագրությունից և ավելի վաղ հրապարակված սղագրությունից պարզ է դառնում, որ Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի իշխանություններին առաջարկել է համաձայնել Ադրբեջանին վերադարձնել Քարվաճառի շրջանը՝ մատնանշելով, որ հակառակ դեպքում Հայաստանը որպես թշնամի ձեռք է բերում Ռուսաստանին։ «Ղարաբաղն ու Հայաստանը (չեմ անջատում իրարից) եթե պատերազմում էին Ադրբեջանի դեմ և հաջող, մերժման դեպքում պիտի պատրաստ լինեն կռվելու ամբողջ աշխարհի դեմ: Չի կարելի ծաղրել միջազգային հանրությանը, որը պատասխան է պահանջում: Այսօր դուք պիտի ապացուցեք, որ իշխանություն եք:

Մենք ձեռք ենք բերում կոնկրետ թշնամի՝ Թուրքիան չէ դա, Ադրբեջանը չէ, Իրանը չէ: Ռուսաստանն է: 300 տարվա հայ-ռուսական հարաբերությունների ընթացքում այսքան անկեղծ ու դաշնակցային չեն եղել մեր հարաբերությունները, որքան վերջին մեկուկես տարում՝ Ելցինի և Տեր-Պետրոսյանի շնորհիվ: Եթե Ղարաբաղն այսօր կա ու գոյություն ունի՝ միայն Ռուսաստանի շնորհիվ: Ռուսաստանն այսօր խաղաքարտի վրա է դրել իր հեղինակությունը: Խաղաքարտի վրա է նաև Ելցինի հեղինակությունը: Աստված չանի, որ ձեռք բերենք Ելցինի պես հիշաչար մարդու անբարյացակամությունը: 40 օր հետո փամփուշտը վերջանալու է: 7 օր հետո վերջանալու է մթերքը: Բաթումից Ելցինի խոստացած նավը հետ է դարձել: Եթե Հայաստանը երեք օր սոված մնաց, կարող եք պատկերացնել, թե ինչ կլինի»,- դիմելով Ղարաբաղի իշխանության վերնախավին՝ ասել է Տեր-Պետրոսյանը:Ներկաներից Սամվել Բաբայանը առաջարկել է համաձայնել, սակայն 60 օր ժամանակ ուզել և ռուսներին որոշ պահանջներ ներկայացնել, և եթե պահանջները չկատարվեն, ապա հայկական կողմն էլ չի կատարի իր պարտավորությունը։

President Vladimir Putin and Armenian President Robert Kocharian held a  meeting at the Kremlin • President of Russia

Այս առաջարկին համաձայնել են նաև Ռոբերտ Քոչարյանը, Գերագույն խորհրդի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ նախագահության անդամ Լևոն Մելիք-Շահնազարյանը, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար, այնուհետև՝ նախագահ Կարեն Բաբուրյանը, Պաշտպանության պետական կոմիտեի անդամ Վալերի Բալայանը, ԳԽ պատգամավոր, ԳԽ անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար Հրանտ Խաչատրյանը, ԼՂՀ ԱԳ նախարար Արմեն Իսագուլովը, Արկադի Ղուկասյանը։ ԼՂՀ Գերագույն խորհրդի կրթության, գիտության, լեզվի, մշակույթի և լրատվական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ նախագահության անդամ Համլետ Գրիգորյանը և ԼՂՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային, բանկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ, դաշնակցական Վալերի Ղազարյանը դեմ են արտահայտվել։

Kocharyan Trial Suspended in the Wake of Pashinyan-Court Standoff

Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար, ՀՅԴ բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը նշել է, որ ինքը անձամբ կասեր «այո», սակայն քանի որ չկա ներքին համաձայնություն՝ դեմ է և առաջարկում է քվեարկել իր հրաժարականի հարցը։ 8 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ի վերջո Պետրոսյանը հրաժարական է տվել, և Կարեն Բաբուրյանը նշանակվել է Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար: Հենց նա էլ ստորագրել է Քարվաճառի մասին փաստաթուղթը: Մարիո Ռաֆայելլիին հղած նամակում ղարաբաղյան կողմը խնդրել է 30 օրով հետաձգել փաստաթղթի պահանջների կատարումը: Դրանից հետո հայկական կողմերը ձեռնարկել են Աղդամի օպերացիան, և Քելբաջարի վերադարձի հարցը մոռացվել է։ Սրանով, ըստ էության, վիժեցվել է փոխզիջումներով հակամարտությունը կարգավորելու առաջին փորձը։ Հրադադարի հաստատումից հետո միջազգային հանրությունը տարբեր փաթեթավորումներով կողմերին առաջարկել է հակամարտության կարգավորման փուլային տարբերակը, սակայն Ղարաբաղի իշխանությունները կողմ էին կարգավորման փաթեթային տարբերակին։

Robert Kocharyan - Wikidata

Այսինքն՝ բոլոր հարցերը պետք է լուծվեին միաժամանակ, մինչդեռ փուլային տարբերակը իրենից ենթադրում էր խնդիրների լուծում՝ հերթականությամբ։ 1997 թվականին Ղարաբաղի հարցի լուծման շուրջ իշխանությունների միջև եղած անհամաձայնությունների պատճառով հրաժարական տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, և Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ։ Civic.am-ին քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ մինչև 1997 թվականը Ռոբերտ Քոչարյանը իրոք համաձայն է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Առավել ևս, որ Արցախում տեղի ունեցող փոփոխությունների շահառուն եղել է Ռոբերտ Քոչարյանը, որը Արցախի նախագահ դարձավ որպես Լևոն Տեր-Պետրոսյանի գծի ներկայացուցիչ։ Թե ի՞նչ փոխվեց 1997 թվականից հետո, երբ հայաստանյան իշխանության մեջ տարաձայնությունները խորացան այնքան, որ Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հրաժարական տալ, իսկ Ռոբերտ Քոչարյանը, լինելով Տեր-Պետրոսյանի թեզի կողմնակից, այնուամենայնիվ դարձավ ՀՀ հաջորդ նախագահ, Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի ազդանշանները ամենևին Հայաստանից չեն և Հայաստանի մարտահրավերների հետ չեն կապված։ Եթե կարդաք Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1997 թվականին հրապարակած «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը, ապա «Առասպելներ» բաժնում Տեր-Պետրոսյանը ներկայացնում է իր և մյուս թևի՝ Ռոբերտ Քոչարյանի բանավեճը, որտեղ Տեր-Պետրոսյանը, լինելով «փոխզիջումներ հիմա, այլ ոչ՝ ապագայում» թեզի կողմնակից, ներկայացնում է այդ թեզի հակառակորդների արգումենտները՝ դրանք համարելով հիմնազուրկ։ Մասնավորապես, նա հարց է տալիս. «Այդ ո՞վ է ձեզ ասել, որ Ռուսաստանում ազգային իշխանություններ են լինելու։

Роберт Кочарян: “Карабах выбыл из переговорного процесса при Тер-Петросяне”

Սա ակնհայտորեն նշանակում է, որ երկու ճամբարների միջև այս թեմայով զրույց է եղել, և Ռոբերտ Քոչարյանի թեզի կողմնակիցները պնդել են, որ Ռուսաստանում իշխանության են գալու ինչ-որ ազգային ուժեր, որոնք օգնելու են Հայաստանը դարձնել երկրորդ Իսրայել, որ Ռուսաստանը ավելի ազգային, հայամետ քաղաքականություն է վարելու և այլն։ Այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը ցույց է տալիս, որ Հայաստանի՝ 1998 թվականի ներիշխանական ճեղքման և պալատական հեղաշրջման մեջ կա ռուսական գործոնի հաշվարկը, և ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը եղել է մյուս կողմը։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը համարում էր, որ կոնֆլիկտը պետք է լուծվի այժմ, ապա Ռոբերտ Քոչարյանը և իր արտաքին աջակիցներն ու հովանավորները կարծում էին, որ կոնֆլիկտը չպետք է կարգավորվի այդ պահին»։ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե դեմ է եղել կոնֆլիկտի լուծման այս կամ այն տարբերակին, այլ իրեն ասվել է, որ ինքը իրեն պետք է այդպես պահի։ «Ռոբերտ Քոչարյանը միակ ղեկավարն է, որ համաձայնել է կարգավորման լուծման առաջարկված ցանկացած տարբերակի։ Նրա հաշվարկը, անշուշտ, եղել է այն, որ մյուս կողմը չի համաձայնի, սակայն այդ հաշվարկում է եղել նաև ինչ-որ մեկը, որը պետք է օգներ այդ ամբողջը մարսել և շրջանցել։ Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ահաբեկված է, թե ինչպիսին կլինի Բորիս Ելցինի արձագանքը այս կամ այն տարբերակի դեպքում, իսկ Ռոբերտ Քոչարյանի դեպքում մենք անհանգստության այդպիսի նշաններ չենք տեսել կամ այդպիսի տեղեկություններ չունենք»,- ասաց Սաֆարյանը։

Armenia's top court dismisses Kocharyan case as 'unconstitutional'

Ինչ վերաբերում է Աղդամի օպերացիային Լևոն Տեր-Պետրոսյանի համաձայնությանը, Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ հրապարակված տեսանյութից և սղագրությունից պարզ է դառնում, որ որոշումները այնպես չէ, որ միանձնյա ընդունել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նրա շահագրգռությունները, որ Քարվաճառը վերադարձվի անմիջապես այն տարում, երբ այն վերցվել է, ցույց են տալիս, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այնքան էլ կողմ չի եղել այդ օպերացիային։ «Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության մեջ երկու կոմպոնենտ է պետք նայել՝ Ռուսաստան և Թուրքիա։ Լևոն Տեր-Պետրոսյանը ունեցել է անհանգստություններ, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը, և թե ինչպես կարձագանքի Թուրքիան։ Կոնկրետ Քարվաճառի հետ կապված սա ինձ համար նորություն էր, որ Ռուսաստանում Ելցինը դեմ է եղել Քարվաճառը պահելուն, և քանի որ, ինչպես ասում է Տեր-Պետրոսյանը, Ռուսաստանը Ադրբեջանում իշխանության է բերել Ալիևին, ապա որոշել են Ալիևին նվեր տալ Քարվաճառը, որպեսզի նա կարողանա դա մատուցել իր հասարակությանը՝ որպես գահին նստած ղեկավար։ Իմ կարծիքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը գիտակցել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ալիևին նվիրել Քարվաճառը, որպեսզի վերջինս կարողանա մնալ իշխանության, քանի որ Տեր-Պետրոսյանը հիշատակում է այդ հանգամանքը և համաձայնում է ռուս-ադրբեջանական այդ գործարքին, ինչը հայկական շահերի տեսակետից անընդունելի է։ Այդպիսով Տեր-Պետրոսյանը փորձել է կառավարել ռուսական գործոնը։ Քարվաճառը կարմիր գիծ էր նաև Թուրքիայի համար, և այն վերցնելուց հետո Թուրքիան սկսեց շատ ագրեսիվ վերաբերվել Հայաստանի գործողություններին, իսկ քանի որ Թուրքիան Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության մյուս ուղղությունն էր, ապա նա կարծում էր, որ եթե ռուսներն ու թուրքերը միասին չեն ուզում, որ Քարվաճառը մնա հայկական, ապա Քարվաճառը պետք է վերադարձվի։ Սա նշանակում է, որ պլանները, որ կազմվել են այս կամ այն տարածքի ազատագրման հետ կապված, ավելի շատ եղել են տեղական հրամանատարական որոշումներ, և կարծես թե հիմքեր են ստանում այն զրույցները, որ երբեմն որոշ տարածքների ազատագրումը եղել է Տեր-Պետրոսյանի կամքին հակառակ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։ Քարվաճառը, այնուամենայնիվ, չվերադարձվեց Ադրբեջանին։

Caucasian Knot | New charge presented to Robert Kocharyan

Ավելին՝ հայկական կողմը վերցրեց նաև Աղդամի շրջանը, և չնայած այս ամենին՝ չկատարվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի նկարագրած հետևանքները՝ կապված ռուսական արձագանքի հետ։ 2003 թվականի նախագահական ընտրություններից առաջ տեղի ունեցած հեռուստաբանավեճում Ռոբերտ Քոչարյանը մեղադրում է Տեր-Պետրոսյանի իշխանությանը Ղարաբաղին կոնֆլիկտում մենակ թողնելու մեջ՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները, ասելով «Հայաստանի համար ընդունելի կլինի այն տարբերակը, որն ընդունելի է Ղարաբաղի ժողովրդի համար», այդպիսով Ղարաբաղին մենակ են թողել միջազգային հանրության դեմ, և նախորդ իշխանության մոտեցումը եղել է այդպիսին, որ «Ղարաբաղի հարցը միայն ղարաբաղցիներինն է»։ «Ղարաբաղին մենակ չթողնելով» հանդերձ՝ Քոչարյանին ևս չի հաջողվում լուծել կոնֆլիկտը, և Ղարաբաղին բանակցություններից դուրս թողնելով՝ հարցը վերածվում է տարածքային վեճի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը էականորեն թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային սեղանին։

 

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *