Сб. Май 25th, 2024

Հրատապ. ադրբեջանական կողմը վերադարձրել է Քասախի երկու բնակիչներին. ուշագրավ մանրամասներ

Ադրբեջանական կողմը կիրակի ուշ երեկոյան վերադարձրել է Հայաստանի Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներին, հաղորդում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ):

Այսօր կեսօրին ծառայությունը տեղեկացրել էր, որ Քասախի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ

գտնվող տարածքում: Հայաստանի ԱԱԾ և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահների կողմից իրականացվում էին համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց», — ասված է կեսգիշերին մոտ Ազգային անվտանգության ծառայության հրապարակած հաղորդագրությունում:

(Visited 72 times, 72 visits today)

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *