Ср. Май 22nd, 2024

«Այսօր ամենատարբեր աղբյուրներից ստանում ենք տեղեկատվություն, որ Վարդենիսի ռեստորաններից մեկում ճաշում են ադրբեջանցիներ՝ քաղաքացիական հագուստով»,- ԱԺ նիստի ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Ըստ նրա՝ Վարդենիսի խանութներում րս ադրբեջանցի զինվորականներն առևտուր են անում։

«Իհարկե ԱԱԾ-ն, իրեն բնորոշ գործելաոճին համապատասխան, շտապեց հերքել տեղեկատվությունը, սակայն բոլորս տեսանք, թե մեր պաշտոնական գերատեսչությունների հերքումներն ինչ արժեք և գին ունեցան հայության համար»,- իր ելույթում ընդգծեց պատգամավորը։

Նա հիշեցրեց, որ պատերազմի հետևանքով կորցրել ենք Արցախի 75 տոկոսը։ «Մենք այսօր ունենք ադրբեջանցու հետ սահմանակից դարձած և ադրբեջանցիների հետ դեմ առ դեմ շփվող Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի բնակիչներ և բազմաթիվ համայնքներ։

Այսօր ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպես է տելեգրամի ալիքներով տարածվում մորթվող հայերի տեսանյութեր։ Ուզում եմ հասկանալ, ո՞րն է լինելու վերջակետը, վերջին կաթիլը, որը սթափեցնելու է իշխանություններին»,- ասաց Տոնոյանը։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *