Пт. Май 24th, 2024

6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի մերձակայքում: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է երկրի ազգային օդերեւութաբանական վարչությունը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել Է Տոկիոյի եւ Տիբայի պրեֆեկտուրաների սահմանին։ Օջախը գտնվել է 80 կմ խորության վրա: Ճապոնիայի մայրաքաղաքում ուժեղ երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք չկա, սակայն կարող են կրկնվել ցնցումները: Առնվազն երկու մարդ Է տուժել, հայտնել Է NHK հեռուստաալիքը ։ Որոշ շենքերում վերելակները կանգ են առել վթարային համակարգի գործարկման պատճառով ։ Երկրաշարժի պատճառով ամբողջությամբ դադարեցվել է մետրոյի, ինչպես նաեւ «Սինքանսեն» արագընթաց էքսպրեսների երթեւեկությունը: Տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *