Пт. Июн 21st, 2024

Մեղրի, նախկինում կոչվել է նաև Կարճավան, քաղաք հարավային Հայաստանի Սյունիքի մարզի համանուն խոշորացված համայնքում՝ հայ-իրանական միջպետական սահմանին մոտ։ Ըստ 2020 թվականի մարդահամարի արդյունքների՝ Մեղրի քաղաքի բնակչությունը կազմում է 4500 մարդ։

Քաղաքային բնակավայրը տեղակայված է մայրաքաղաք Երևանից 373 կմ հարավ՝ նույնանուն գետի ափին՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հարավում։

Նույն անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2
Տարածքը բնակեցված է եղել դեռևս նախնադարում։ Հայտնաբերվել են բրոնզի և երկաթի դարերի նյութական մշակույթի մնացորդներ։

5-րդ դարի սկզբին կոչվել է Կարճավան, հիմնվել է Սմբատ 1-ի կողմից։ Ենթարկվել է թաթարական և թուրքմենական ցեղերի ասպատակություններին։

18-րդ դարի սկզբին մեղրացիները մասնակցել են Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական շարժմանը[3]։

Տեսարժան վայրեր
Մեղրիի տեսարժան վայրերից հատկապես կարելի է առանձնացնել Մեղրիի ամրոցը (17-րդ դար), Սուրբ Աստվածածին Մեծ Թաղի եկեղեցին (17-րդ դար), Սուրբ Աստվածածին Փոքր Թաղի եկեղեցին (17-րդ դար), քաղաքի մոտակայքում գտնվում է Մեղրու վանքը (15-18-րդ դարեր)։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *