Пт. Май 24th, 2024

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Արագածոտնի մարզի տարածքային ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում բռնաբարություն կամ բռնաբարության փորձ հատկանիշներով: Մարզի գյուղերից մեկի 37-ամյա բնակչուհին դիմել է

ոստիկանություն և հայտնել, որ մեկ օր առաջ իրենց տան ննջասենյակում իր 48-ամյա ամուսինն ու նրա 74-ամյա հայրը բռնություն գործադրելով, փորձել են բռնաբարել իրեն, սակայն ինքը դիմադրել է ու վերջիններս չեն կարողացել իր հետ սեռական հարաբերություն ունենալ: Ինչպես հայտնում է

ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե ժամանած ոստիկանության տարածքային բաժնի համայնքային ոստիկանության տեսուչին կինը հայտնել է, որ ամուսնու ու սկեսրայրի գործողությունների արդյունքում իրեն պատճառվել է մարմնական վնասվածք: Որոշ ժամանակ անց

նրանք հայտնաբերվել են և հրավիրվել են ոստիկանության տարածքային բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն են տվել, որ իրենք բռնաբարության փորձ չեն կատարել: Վերջիններս բաց են թողնվել, իսկ կնոջը տրվել է դատաբժշկական ուղեգիր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ

կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *