Вс. Июн 16th, 2024

https://www.youtube.com/watch?v=S43xH3amRqk

Սամվել Անդրանիկի Բաբայան (մարտի 5, 1965, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար։ Ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ (1996), Արցախի հերոս (1997, հրաժարվել է կոչումից)։

Կենսագրություն
1972-1982 թվականներին ավարտել է Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը (ք. Ստեփանակերտ)։
1983-1985 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում՝ Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում տեղակայված տանկային գնդի հրետանու դիվիզիոնի հետախուզական վաշտում[1]։


1988 թվականին մասնակցում է Արցախի ազատագրական պայքարին։
1989-1991 թվականներին եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների հրամանատարներից մեկը, ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը, եղել է կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ։


1991 թվականի հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ՝ հունիսի 1-ին անձնագրի անճշտությունների պատճառաբանությամբ ԽՍՀՄ Ներքին զորքերի հրամանով ձերբակալվում և 6 ամսից ավել պահվում Շուշիի, ապա՝ Բաքվի Բաիլյան բանտում։ Ամիսներ անց Սամվել Բաբայանի եղբայր՝ Կարեն Բաբայանը[1] ընկերների հետ առևանգում են Ստեփանակերտ ժամանած Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Շուքյուր Աբբասովին, ում ազատության համար պարետատան հետ Ռոբերտ Քոչարյանի վարած բանակցությունների արդյունքում պահանջում են ազատ արձակել 10 գերի հայերի։ Այլոց անունները նշում են նաև այն պատճառով, որ չբացահայտվի Բաբայանի կարևորությունը հայկական կողմի համար։ Փոխանակումը հաջող է ընթանում, ու Բաբայանը այլոց հետ վերադառնում են հետ[2]։


1992-1993 թվականներին ԼՂՀ ինքնապաշտպանության շրջաններում ղեկավարում էր մարտական գործողությունները, մասնակցել է Շուշիի ազատագրման պլանի նախագծմանը ու ղեկավարել Լիսագորի՝ հարավ-արևմտյան ուղղությունը[1], որի նպատակն էր վերահսկել Լաչին-Շուշի ճանապարհը ու շրջակա բարձունքները՝ Լաչինից հնարավոր ժամանելիք ուժերին չեզոքացնելու նպատակով[1]։
1992-1994 թվականներին մասնակցել է մարտական գործողությունների դադարեցման բանակցություններին։
1992-1999 թվականներին մասնակցել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային բանակցություններին։


1992 թվականի մարտից մինչև օգոստոս եղել է ԼՂՀ նախարարների խորհրդին կից ինքնապաշտպանության կոմիտեի անդամ, ԼՂՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ։
1992 թվականի օգոստոսից մինչև 1993 թվականի ապրիլը հանդիսանում էր ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի առաջին տեղակալ։
1993 թվականի ապրիլից մինչև նույն թվականի նոյեմբեր. Ինքնաշաշտպանության խորհրդի [4]։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *