Сб. Май 25th, 2024

 

 

Տանը մնացած» լինելու ոչ պաշտոնական «կոչումը» կանայք ստանում են կյանքի տարբեր էտապներում, տարեց բարեկամների շրջանում այն ամրապնդվում է, երբ աղջիկը հատում է 30-ի սահմանը:

«Բա չե՞ս ամուսնանում» հարցադրումը, որը սերտաճում է «տանը մնացած» լինելու «տիտղոսին», շատերիս նյարդայինացնում է, երբեմն, բարկացնում, բայց հեշտ լուծում միշտ կա: Խոսքը ոչ թե ամուսնանալու, այլ թեմային հումորով վերաբերվելու մասին է:

Դերասանուհի Թամարա Պետրոսյանը ևս նախապատվությունը տվել է հումորին: Tert.am Life-ը ներկա է եղել Թամարայի «Տանը մնացի՞» մոնոներկայացման պրեմիերային, զրուցել դերասանուհու հետ և առանձնացրել հետաքրքիր դրվագները:

Բեմին խորհրդանշական ճամպրուկներ են՝ Թամարայի «օժիտը», սակայն դերասանուհին սրտնեղեց, որ անգամ օժիտի առատությունն իրեն չի օգնում:

Ամուսնության թեմային, կյանքում պատահած հնարավոր ամուսինների զվարճալի պատմություններին զուգահեռ Թամարան անդրադառնում էր նաև այլ հարցերի:

Ներկայացման ռեժիսորը Սեդրակ Գոջամանյանն է, սցենարի հեղիկնակը Թելման Առաքելյանն է: վերջինս այն կառուցել է Թամարայի պատմությունների հիման վրա:

 

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *