Ср. Май 29th, 2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ կարևորել է համերաշխ, ամուր ընտանիքի դերը առողջ հասարակության ձևավորման հարցում, և այս հարցում օրինակելի է հենց վարչապետի ընտանիքը. անզեն աչքով էլ նկատելի է նրա օջախում տիրող խաղաղությունն ու սերը:

Ո՞րն է այսպիսի ընտանիքներ ստեղծելու ամենամեծ գրավականն ու գաղտնիքը:

Այս հարցի պատասխանը նաև վարչապետի և նրա տիկնոջ միության պատմության մեջ պետք է փնտրել:


Վարչապետի տիկին  Աննա Հակոբյանը իր հարցազրույցներում շատ հաճախ է խոսում իր ընտանիքի, զավակների և ամուսնու հանդեպ տածած անսահման սիրո և հարգանքի մասին:

Վարչապետն ու իր տիկինը ծանոթացել ենք ուսանողական տարիներին, երբ Փաշինյանը Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող էր, իսկ Աննան նոր էր ընդունվել  համալսարան և ընդունվելու հենց առաջին օրվանից նրա ականջին հասնում է Նիկոլ Փաշինյան անունը, այս անունը բոլորն էին վանկարկում ՝ուսանող, դասախոս, դեկան, ռեկտոր:

Փաշինյանը հինգերորդ կուրսում արդեն ճանաչված լրագրող էր և հենց այն խմբագրությունում, որտեղ աշխատում էր վարչապետը,կայացավ նրանց առաջին հանդիպումը ,և ինչպես Աննա Հակոբյանն է նշում ,

սկզբում վարչապետը սիրահարվեց, ավելի ուշ՝ նաև ինքը, և կազմվեց մի հրաշք ընտանիք:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *