Вс. Июн 16th, 2024

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձավ նաև կենսաթոշակների ու նպաստների բարձրացման հարցին. «ՀՀ-ում այլևս չպետք է լինի պարենային գծից ներքև թոշակառու կամ նպաստառու:

Մինչև էսօր ունենք 21 հազար թոշակառու ու 63 հազար նպաստառու, որոնց ստացածը ցածր է պարենային գծից:

Որոշել ենք շուրջ 85 հազար այսպիսի կատեգորիայում գտնվողների նպաստներն ու թոշակները միանգամից բարձրացնել 10 հազարով, որպեսզի պարենային գծից էս կողմ չլինեն, որպեսզի ՀՀ-ում, կներեք բառի համար, սովալլուկ թոշակառու կամ նպաստառու չլինի:

Չի նշանակում, թե սա բավարար է, բայց առնվազն ապահովում ենք, որպեսզի նրանց ստացած ամսական եկամուտը երաշխավորված բարձր լինի պարենային գծից»,- հայտարարեց Փաշինյանը:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *