Ср. Май 22nd, 2024

«Հրապարակ»-ին է դիմել քաղաքացիներից մեկը․ նա պատմում էր, որ նախօրեին, երբ ցանկացել է գնալ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնք, ադրբեջանցիները իրենց մեքենան կանգնեցրել են ճանապարհին եւ ստուգումներ արել․

«Ճանապարհին բոլոր ավտոմեքենաները կանգնեցնում եւ ստուգում էին, մենք մեքենայում էլ 4 հոգով էինք, այդ թվում՝ անչափահաս երեխաներ կային։ Վերցրեցին հեռախոսը ստուգեցին, 3-4 ժամ չէին թողնում առաջ գնայինք։ Նույն կերպ էլ վարվում էին մյուս մեքենաների դեպքում»։

Մեր զրուցակցի խոսքով՝ մի քանի ժամ պահելուց հետո իրենց բաց են թողել, հիմա էլ Շուռնուխ, սակայն վախ ունեն, չեն համարձակվում հետ գալ։

Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցածին՝ նշեց, որ նման դեպքեր լինում են․ «Լինում են դեպքեր․․․ հիմա 30 ավտո կա, գնում ենք, նոր հասանք ռուսների մոտ, տեսնենք ինչ է լինում»։

Մեզ հետ զրույցում Արշակյանը հայտնեց, որ գտնվում է Որոտանում, գնում է Գորիս, այդ պահին նրան կանգնեցրին ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, ինչ-որ հարցեր տվեցին։

Երբ հարցրինք ի՞նչ էին ասում, պատասխանեց․ «Մեր ԱԱԾ-ի տղերքն էին,  գրանցում են մեքենաները, որ ճանապարհին չկորենք էլի»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել էին մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Ադրբեջանցիները նրանց թույլ չէին տվել առաջ շարժվել, գերի էին վերցրել։ 1 օր տեւած բանակցություններից հետո երեկ ուշ գիշերին ադրբեջանական կողմը վերադարձրեց Քասախի բնակիչներին։

(Visited 1 times, 1 visits today)

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *