Ср. Июн 12th, 2024

 

Շուտով մեծ հшրվшծ Բաքվին և Անկարային․ Մնացել է մեկ քայլ և Հայաստանը կդառնա Պարսից Ծովն ու Սև Ծովը միմյանց կապող օղակ. մանրամասներ: Պարսից ծոց — Սև ծով միջանցքի վերաբերյալ նախնական համաձայնագիրն արդեն պատրաստ է: Վերջնական պայմանագիրը կստորագրվի Բուլղարիայի Սոֆիա քաղաքում՝ մոտ ապագայում:

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության տրանզիտի, առևտրայնացման և կառուցվածքների վարչության պետ Ամին Թարֆան, իրանական Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով երկուշաբթի օրը Հայաստան կատարած իր այցին և իր մասնակցությանը Երևանում տեղի ունեցած Պարսից Ծոց-Սև Ծով տրանզիտ վերջնական համաձայնագրին նվիրված համաժողովին, ասել է.

Պարսից Ծոց - Ուիքիփետիա

«Պարսից Ծոց — Սև Ծով տրանզիտ միջանցքը կստեղծվի` անդամ երկրների տրանսպորտային կապերը զարգացնելու, միասնական շահերը և մրցակցային պայմանները բարելավվելու համար»: Նա ասաց, որ իրանական այս նախաձեռնությունը որպես առաջարկ ներկայացվել է 2016թ-ին, այնուհետև՝ չորս բանակցություններ են տեղի ունեցել Թեհրանում, Սոֆիայում, Թբիլիսիում, նորից Թեհրանում, իսկ ս.թ. ապրիլի 19-ին՝ Երևանում կայացավ բանակցությունների հինգերորդ փուլը, որին մասնակցում էին պատվիրակություններ Իրանից և Հայաստանից՝ անձամբ, իսկ Վրաստանից, Բուլղարիայից և Հունաստանից՝ վիրտուալ մասնակցությամբ:


Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության տրանզիտի, առևտրայնացման և կառուցվածքների վարչության պետը հավելել է. «Վերջերս կայացած հանդիպման ժամանակ, հաշվի առնելով մասնակից երկրների կամքը՝ համաձայնագրի տեքստը վերջնական տեսքի բերելու հարցում, ձեռք են բերվել կառուցողական պայմանավորվածություններ՝ նախագծի որոշ կետեր հստակեցնելու վերաբերյալ:

Թուրքերի համար «Զանգեզուրի միջանցքը» չի լինելու, Պարսից ծոցը-Սևծովյան  միջանցքը լինելու է – Live News

Վերջնական տեքստը կողմերի կողմից կստորագրվի հաջորդ հանդիպման ժամանակ՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում»: «Այս միջանցքի գործարկման շնորհիվ, ինչը շահավետ է և տնտեսական արդյունավետության, և անվտանգության առումով, կաճի Եվրոպա-Ասիա առևտրաշրջանառության արագությունը: Եվ այդ գրավիչ պայմանների շնորհիվ կբարձրանա Իրանի, Հարավային Կովկասի և Սև Ծովի երկրների տրանզիտ դերը՝ տարածաշրջանային և միջազգային տնտեսական հարաբերությունների մեջ»:«Հաշվի առնելով Իրանի հարավում Պարսից Ծոցի իրանական նավահանգիստների կարողությունները և Իրանի տարածքում երկաթուղային ու ճանապարհային ենթակառուցվածքների նախագծերը, ինչպես նաև՝ Իրանի հյուսիս-

Իրանը ՀՀ-ին ընդգրկում է որպես «Հյուսիս-Հարավ» և «Պարսից ծոց-Սև ծով»  նախագծերի մասնակից երկիր». Փույա Հոսսեինի | ՄԱՄՈՒԼ.am լրատվական ...

արևմուտքում, հատկապես՝ Հայաստանի հետ սահմանին, սահմանամերձ մաքսային տերմինալների բարելավման հնարավորությունը և մյուս անդամ երկրների համապատասխան ենթակառույցները, այս ամենը կօգնեն նշված տրանզիտ միջանցքը հնարավորինս արագ գործարկել», _ ասաց իրանցի պաշտոնյան:
Ընդգծելով, որ Պարսից Ծոց — Սև Ծով միջանցքի համաձայնագիրը հասանելի կլինի այլ երկրներին՝ անդամների համաձայնության դեպքում, նա ավելացրեց. «Հաշվի առնելով Ասիան Եվրոպայի հետ կապող խոշոր միջազգային նախագծերը, այդ թվում` «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» Չինաստանի նախաձեռնությունը , համապատասխան պլատֆորմ կտրամադրվի նշված նախագծերին մասնակցության համար և, հետևաբար, մեր երկրները ավելի մեծ դեր կխաղան տարածաշրջանում՝ միջազգային և տարածաշրջանային տրանզիտ փոխադրումների ոլորտում»:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *