Пт. Июн 21st, 2024

Շտապ։ Ծրագրված էր կայծակնային գրոհ Սյունիքի վրա։ Իրանի արտաքին հետախուզության բացահայտումը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչություն ունեցող տելեգրամյան ալիքներից մեկը՝ Sepahcybery-ն, քարտեզ է հրապարակել՝ ուշագրավ գրառմամբ:

Իրանական աղբյուրը, մասնավորապես, տեղեկացնում է, որ Թուրքիան և Բաքուն (Ադրբեջանն Իրանում անվանում են «Բաքվի պետություն») մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի Սյունիքի մարզի վրա:

Ինչպես նշվում է, այդ երկրները դրանով նպատակ ունեին արգելափակել Իրանի ճանապարհը դեպի Եվրոպա, սակայն «չգիտեին, որ պետք չէ շտապել»: Աղբյուրը դարձվածային արտահայտությամբ ավարտել է հրապարակումը՝ շեշտելով. «Քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»:

Հիշեցնենք, որ Իրանը կտրականապես դեմ է Հայաստանի ինքնիշխան տարածքի հաշվին թուրք-ադրբեջանական կողմին միջանցքի տրամադրմանը՝ իր համար կարմիր գիծ հայտարարելով տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական դրության ցանկացած փոփոխություն:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *