Пт. Май 24th, 2024

Կարդացեք նաև՝

Բոլորին է հետաքրքրում այն հարցը, թե ՀՀ 2-րդ նախագահի՝ Սերժ Սարգսյանի դստեր՝ Անուշ Սարգսյանի ամուսին Միքայել Մինասյանը ինչպես է կարողանում որոշ կարծես թե գաղտնի ինֆորմացիա ստանալ և մի փոքր էլ ճոխացրած ներկայացնել հանրությանը։

Այս հարցը հետաքրքրում էր ոչ միայն հայ հասարակությանը, այլ նաև իրաապահ մարմիններին։ Մասնավորապես ՀՀ-ում երկրի առաջին դեմքի կյանքի ու առողջության անվտանգությունն ապահովող կառույցին։ Այդ կառույցի մաս են կազմում նրա թիկնապահական ջոկատը։

Դեռևս պшտերազմի ավարտի օրը՝ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, բոլորը կարդացին Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան հայտարարությունը այն մասին, թե ՀՀ Վարչապետը ստորագրել է կապիտուլյացիոն փաստաթուղթ։ Մինչդեռ Վարչապետը այդ մասին հայտեց հաջորդ օրվա լուսաբացին։

Մյուս կողմից, Միշիկ Մինասյանը վերջերս հայտարարեց, որ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը թուրքական հատուկ ծառայությունների, և միաժամանակ հայկական նույն կառույցի կրկնակի գործակալ է։ Այս հայտարարությունը բնականաբար հերքվեց ԱԺ Նախագահի կողմից,

Սակայն որոշ նախկիններ օգտագործելով այն հանգամանքը, որ իբր Միշիկ Մինասյանը ճշգրիտ ինֆորմացիայի աղբյուրներ ունի, փորձեցին Արարատ Միրզոյանին վարկաբեկել։

 

 

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *