Сб. Май 18th, 2024

 

 

Շտшպ. Սեյրան Օհանյանին կձերբшկшլե՞ն. Հ Ք Ծ հшյտնում է, որ նրան մե ղшդրшնք է шռшջшդրվել. մшնրшմшսներ: Ինչպես արդեն տեղեկացվել է, «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քր-եական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ 2010-ի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից

մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, առաջարկվել է թույլատրել Հայաստանի Հանրապետության ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,600,000,000 ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:

Արդյունքում` պար տադիր գնահատման ենթակա՝ 4,646,400,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ողջ գույքը, առանց պատշաճ գնահատման միջոցով շուկայական արժեքի որոշման դա, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանն է իրացվել իրական արժեքից 1,046,400,000 դրամ պակաս գումարով: Այս մասին տեղեկանում ենք Հատուկ քն-նչական ծառայությունից: Քր-եական գործով պարզվել է նաև, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարումից հետո` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած

Ռոբերտ Նազարյանի, նրա տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի ու հանձնաժողովի անդամներ Շիրազ Կիրակոսյանի ու Մուշեղ Կոշեցյանի գործողությունների հետևանքով, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված ու նաև առաքված էլեկտրաէներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար անհիմն սահմանվել են դրա կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից Հայաստանում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար:

Վերը նշված արարքների կատարման համար Սեյրան Օհանյանին մեղ ադրանք է առաջադրվել ՀՀ քր-եական օրենսգրքի 179-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով, իսկ Ռոբերտ Նազարյանին, Նիկոլայ Գրիգորյանին, Շիրազ Կիրակոսյանին ու Մուշեղ Կոշեցյանին` ՀՀ քր-ճեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քր-եական գործից հիշյալ հինգ մե-ղադրյալների վերաբերյալ

անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և գործը մե-ղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դա-տախազին` այն հաստատելու և դա-տարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հան-ցանքի մեջ կասկածվողը կամ մե-ղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մե-ղավորությունն ապացուցված չէ ՀՀ քր-եական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դա-տարանի` օրինական ուժի մեջ մտած դա-տավճռով:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *