Вс. Июн 16th, 2024

 

 

Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգեցին ոստիկանության Հրազդանի բաժին ու հայտնեցին, որ Միկրոշրջան թաղամասի 91-րդ շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա՝ բռնության հետքերով։

Դեպքի վայր մեկնած օպերտիվ-քննչական խմբերը պարզեցին, որ սպանվածը 51-ամյա տղամարդ էր։ Նրա դեմքն ամբողջությամբ ջնջխված էր։ Վարկած առաջ քաշվեց, որ վնասվածքները բռնունցքի հարվածների հետևանք են։

Բնակարանի զննությամբ պարզ դարձավ, որ հացկերույթ էր եղել։ Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Կոտայքի մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ,

ձեռնարկեցին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ առանձնապես ծանր հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և րոպե առաջ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *