Сб. Май 25th, 2024

https://www.youtube.com/watch?v=VT3CQ0-lkFk

 

 

Սերժ Սարգսյանը (ի ծնե՝ Սերժիկ Ազատի Սարգսյանը[5][6]) ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին Ստեփանակերտ քաղաքում։ Հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը (1929-2013) ծնունդով Հայաստանի ՍՍՀ Տեղ գյուղից է։ Ստալինյան բռնաճնշումների տարիներին՝ 1937 թվականին իր պապի ձերբակալությունից հետո՝ տատը ու մանկահասակ երեխաները թիրախավորվել են որպես խորհրդային կարգերի դավաճանի ընտանիք։ Տատը Սերժ Սարգսյանի հոր, հորեղբոր ու հոր քրոջ հետ տեղափոխվել է Ստեփանակերտ։ Հայրը դարձել է դարբին ու աշխատել է երկար տարիներ Ստեփանակերտում՝ մինչև Արցախյան պատերազմի պատճառով տեղի կոմբինատի փակումը։ Մայրը՝ Նորա Սարգսյանը աշխատել է նույն կոմբինատում որպես ջուլհակ[7][8]

Դպրոցն ավարտելուց հետո՝ 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետը[9]։ 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում՝ Ուրալի շրջանում։ 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը[10]։ Ուսանող տարիներին եղել է այլ ուսանողների հետ մեկտեղ Կոմերիտմիության անդամ՝ զուգահեռ աշխատելով որպես խառատ Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում[7]։

Ըստ Սարգսյանի՝ իր միջնեկ եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը չէր ցանկանում ուսում ստանալ, մինչդեռ կրտսերը՝ Լևոնը նույնպես սովորել է ԵՊՀ-ում՝ դառնալով արևելագետ[7]։

Ուսմանը հաջորդած տարիները
Վերադառնալով Ստեփանակերտ ու լինելով ՍՄԿԿ անդամության թեկնածու՝ Սերժ Սարգսյանը պարտավոր էր հաշվառման կանգնել կուսակցության Ստեփանակերտի քաղաքային կոմիտեում, որտեղ նրան առաջարկել են ղեկավարել մարզկենտրոնում նոր կազմավորվող ռազմահայրենասիրական դաստիարակությամբ և սպորտով զբաղվող բաժինը։

Ստանալով հավաստիացումներ, որ աշխատանքը չի խանգարի իր գերազանց գնահատված դիպլոմային աշխատանքի հիման վրա պաշտպանել թեկնածուական թեզ, Սարգսյանը համաձայնվում է աշխատանքին։ Սակայն, երբ հետագայում փորձել է թեզի հարցերով նորից մեկնել Երևան, նրան հասկացնել են տվել, որ ուրախ պետք է լինի, որ սովորած լինելով Երևանում՝ առավել ևս ունենալով հայ բանասերի մասնագիտություն, առանց խնդիրների աշխատում է Ստեփանակերտում։

1979-1988 թվականներին ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *