Ср. Июн 12th, 2024

Պարզվել է Մանախը սպшնել է Հոկտ․ 27-ի գործով վկային․ Ուշագրավ մանրամասներՏեսանյութերը տեղադրված են ստորև․Պարզվել է Մանախը սպшնել է Հոկտ․ 27-ի գործով վկային․ Ուշագրավ մանրամասներ

Ընդորում, առավել զավեշտալին այն է, որ այս նեղ մաջալին Սյունիքում խուլիգանությամբ ու բնակիչների նկատմամբ բռնությամբ զուգորդվող փողոց փակող նախկին մարդասպանը, որը մի քանի տարի առաջ էլ զենքով խուլիգանություն էր արել, իշխանություններից պահանջում է, որ իրեն զենք տրամադրեն (իբր հայրենիքը պաշտպանելու համար):

Նորից եմ ասում՝ կրիմինալի տեղը բանտն է և ոչ քաղաքական դաշտը ու էչ էլ «հայրենիք պաշտպանելու» անվան տակ քաղաքականությունը:

 

Տեսանյութ

Հիշեցնենք, որ երեկ մոնախը գտնվում էր Սյունիքում, և եթերում ասել էր…«Ինձ միացած կամավորականների հետ փակել ենք ճանապարհը Սյունիքի մարզի էն հատվածում, որտեղ ես գտնվում եմ»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարեց Մոնախ մականունով Արթուր Եպիսկոպոսյանը՝ ընդգծելով, որ պահանջը մեկն է՝ Սյունիքի սահմանապահ գյուղերը պետք է բերել մարտական վիճակի, գյուղացիներին զինել:

«Ժողովրդից իրավիճակը թաքցվում է, իսկ մենք ասում ենք՝ ինչ է կատարվում: Մենք պահանջում ենք զինել գյուղացիներին, կամավորական շարժումներին և տալ մարտական խնդիր: Ես քաղաքականության հետ կապ չունեմ, սա քաղաքական ակցիա չէ:

Ուղղակի ես այլ տարբերակ չունեմ. երկրորդ օրն ա՝ գոռում եմ, ճղում եմ, ներքին կարգով զանգում եմ. ոչ մի բան չի ստացվում: Մեզ չեն ուզում զինեն, որ Սյունիքը տան»,- հայտարարել է Եպիսկոպոսյանը:

Նշենք, որ ակցիայի ընթացքում բախում տեղի ունեցավ Մոնախի գլխավորած ստորաբաժանման և տեղի բնակիչների միջև, վերջինները պահանջում էին բացել ճանապարհը: Հարցին, թե ի՞նչ գործ ունեն և ինչո՞ւ են փակել ճանապարհը, Մոնախը բարձր տոնով հայտարարեց. «Ես եկել եմ քեզի պաշտպանելու»: Մանրամասն տեսանյութում՝

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *