Пт. Июн 21st, 2024

https://www.youtube.com/watch?v=lmrUYBhFDGM

 

Հեքիաթային Հնդկաստանը բոլոր ժամանակներում մեծ դեր և նշանակություն է ունեցել: Եվրոպական Մեծ աշխարհագրական բացահայտումների դարաշրջանի հիմքում հենց նույն՝ հեքիաթային Հնդկաստանն է եղել: Հայ ժողովուրդը դեռ վաղնջական ժամանակներից կապ է ունեցել Հնդկաստանի հետ: Հայ-հնդկական կապերի պատմությունն է ներկայացնում պատմաբան Վահե Անթանեսյանը, ով իր տեսակետը շարադրել է միկրոբլոգում:

Հայ-հնդկական հարաբերությունները հազարամյակների խորքից են գալիս: Դեռևս մթա 5-րդ դարում հույն պատմիչներն են վկայում, որ պարսից արքաները վարձում էին հայ առևտրականներին որպես թարգմաններ՝ Հնդկաստանում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնելու համար: Սա ուշագրավ փաստ է համոզվելու համար, թե որքան սերտ են եղել հայ-հնդկական առևտրատնտեսական և մշակութային առնչությունները հնագույն ժամանակներում:

Հայ-հնդկական առևտրային կապերը առավել զարգացան միջնադարում: Հայտնի է, որ հայոց Սմբատ Բ Տիեզերակալ արքան (977-990) Անիի Մայր տաճարի համար Հնդկաստանից բերել է տվել հսկայական ու թանկարժեք ջահ:

Նոր շրջանում Հնդկաստանի հայ գոաղթօջախը մեծացավ հատկապես Պարսկաստանից ներգաղթած հայության հաշվին: Հայերը հաստատվեցին հիմնականում Ագրայում, որի տիրակալները ոչ միայն սիրաշահում էին եկվորներին՝ նրանց անգամ վստահելով պետության բարձրաբերձ պաշտոններ, այլև՝ խնամիական կապեր հաստատում հայերի հետ:

Եվ 17-րդ դարի սկզբին՝ 1614 թվականին, Հնդկաստանում հաստատված հայ ազնվական Ասաֆ խանի դուստր Հեղինեն, ով ծնվել է 1597 թվականին, ամուսնանում է Մողոլների թագաժառանգ Խորամի խանի` ապագա Շահ Ջահանի հետ: Հեղինեն գեղեցկուհի իշխանադստեր հայկական անունն էր, տեղացիները նրան կոչում էին նաև Արջոմանդ Բանո Բեգում:

Շահ Ջահանը շատ էր սիրում իր կնոջը, և Հեղինեի անժամանակ մահը նրան շատ վշտացրեց: Իր սերը և կնոջ հիշատակն անմահացնելու համար Շահ Ջահանը ձեռնամուխ եղավ մի հսկայական կառույցի ստեղծմանը, որ շատերն այսօր իրավամբ, աշխարհի ութերորդ հրաշալիքն են համարում: Շատ չանցած Ագրայում վեր խոյացավ նշանավոր Թաջ Մահալը…

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *