Пт. Июн 21st, 2024

Ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրականացնում եւ վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը:

Մարտական պատրաստության աշխատանքներն ընթանում են պլանային ռեժիմով եւ իրականացվում են խախտումները, ինչպես նաեւ դիտակետի վրա հնարավոր հարձակումները կանխելու վարժանքներ, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«2021 թվականի սեպտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի վրա երեք հարձակում է գրանցվել Շուշիի շրջանում:

Ըստ հայկական կողմի՝ կրակը արձակվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիրքերից: Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր:

Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացրել երեք ուղղություններով՝ Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում:

Ռուսական խաղաղապահ զորախմբի սակրավորների խմբերը շարունակում են ականազերծել օբյեկտներն ու տեղանքը:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի միջեւ»,

— ասված է հաղորդագրության մեջ:

(Visited 82 times, 3 visits today)

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *